«Հրապարակ» թերթը գրում է.
«Հովիկ Աբրահամյանը կարողացել է «ջրել» սկանդալային պատմությունների «հերոս» եղբորորդու՝ Արարատի ոստիկանապետ Արսեն Աբրահամյանի մասնակցությամբ վերջերս տեղի ունեցած ծեծի գործը։ Վերջինս որոշ շրջանակներում գլուխ է գովել, թե «էդ էր մնացել լրագրողների գրածով գլխիս գործ սարքեին»։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին Արսեն Աբրահամյանն իր վարորդի և քրեական հետախուզության աշխատակցի հետ ծեծի էր ենթարկել քրեագետ Եսայի Էլոյանին՝ հրահանգն արագ չկատարելու համար»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: