Հարգելի՛ պարոն վարչապետ,
Այսօր առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի պատասխանը ոչնչով չի տարբերվում Առաքել Մովսիսյանի, Սամվել Ալեքսանյանի, Մհեր Սեդրակյանի, Սուրիկ Խաչատրյանի և այլոց պահվածքից, որոնց համար մարդու կյանքն իրենց բիզնեսին (տվյալ դեպքում՝ ապահովագրական բիզնեսին) խթանող կամ խոչընդոտող հանգամանք է: Որոշ ժամանակ առաջ Դուք հայտարարեցիք, որ կառավարությունը շատ ծանր բեռ է վերցրել, համաձայն եմ... բայց այդ ծանր բեռից Լևոն Ալթունյանը ոնց որ շատ արագ գրիժա է ստացել: Խնդրում եմ Ձեզ օգնել այդ մարդուն և հնարավորինս արագ ազատել իրեն այդ բեռից:
Կարեն Քոչարյանի ֆեյսբուքյան էջից: