«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է.

«ՉԻ» տեղեկություններով՝ մարզպետի պաշտոնից հերթական անգամ հրաժարական տված Սուրիկ Խաչատրյանը՝ Լիսկան, նեղսրտած է։ Նրան զայրացրել է այն հանգամանքը, որ ոտքը չքաշած, համայնքի ղեկավարները, քաղաքապետներն ու գյուղապետները առիթը բաց չեն թողնում նոր մարզպետի աչքը մտնելու և նրան իրենց ծառայությունը մատուցելու համար։

Սուրիկ Խաչատրյանը հատկապես զայրացած է Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի վրա, որը նոր մարզպետից պոկ չի գալիս»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: