«Ժամանակ» թերթը գրում է.

«Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու ծրագրերն այս պահին համակարգում են ԲՀԿ-ի Երևանի ավագանու նախկին ղեկավար, մի քանի լրատվական կայքերի սեփականատեր Արման Վարդանյանը և ԲՀԿ նախկին խոսնակ Խաչիկ Գալստյանը։ Նրանք Կարեն Դեմիրճյանի և Վազգեն Սարգսյանի գլխավորած դաշինքի անվան օրինակով ստեղծել են «Միասնություն» անունը կրող շարժում, որը պետք է իր մեջ համախմբեր տարբեր գործիչների, քաղաքական ուժերի և հասարակական կազմակերպությունների, որին միանալու մասին պետք է հայտարարի նաև ԲՀԿ-ն։

Ստացվում է, որ Գագիկ Ծառուկյանը կարող է վերադառնալ քաղաքականություն ոչ թե ԲՀԿ-ի միջոցով, այլ ԲՀԿ-ն ևս իր վերկուսակցական մարմին ընդգրկելու նպատակով»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: