«Ժամանակ» թերթը գրում է.
«ՀՀԿ-ն մեծ հարված է ստացել շաբաթ օրը Վանաձորի ավագանու նիստը բոյկոտելու ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան»-ի, «Հայկական Վերածնունդ»-ի և ԲՀԿ-ի որոշումից։
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը հարցը կարգավորելու համար ՀՀԿ խմբակցության ղեկավար, Վանաձորի Վահրամ Բաղդասարյանին մեկ շաբաթ ժամանակ է տվել։ ՀՀԿ խմբակցության ղեկավարը շաբաթ օրվա նիստից առաջ ընդհուպ սպառնացել է ընդդիմադիրներին, սակայն դա ևս որևէ օգուտ չի տվել։ Հիմա իշխանությանը մեկ ելք է մնացել՝ համոզել, որպեսզի «Հայկական Վերածնունդ» կուսակցությունից հոկտեմբերի 10-ին ՀՀԿ-ի թեկնածու Մամիկոն Ասլանյանի օգտին քվեարկած չորս ավագանիները բացահայտվեն, որից հետո քվորումը կապահովվի։ Սակայն մինչ այս պահը «դավաճանները» չեն համաձայնում»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: