Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ լրագրող Սյուզան Ջաղինյանը ժամանել է Բաքու: Ակնկալվում է, որ նա կմասնակցի Բաքվում «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» թեմայով անցկացվող համաժողովին, որին մասնակցում են նաև Բաքու մեկնած Վահան Մարտիրոսյանն ու Վահե Ավետյանը:
Ջաղինյանը պատմել է կոռումպվացված հայ պաշտոնյաների և իշխանությունների ներկայացուցիչների հանցագործությունների մասին: Համաժողովի շրջանակներում ելույթ է ունեցել Վահե Ավետյանը: Նա հույս է հայտնել, որ «երկու երկրների ժողովուրդները կհաշտվեն և այսօրվա երիտասարդությունը կմոռանա թշնամական հարաբերությունների մասին»: