Նախկին վարչապետի կողմից ստեղծված կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդում փոփոխություններ են եղել: Խորհրդի անդամները՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին փոխարինել են ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանը, ֆինանսների նախարար Վարդան Արամյանը և գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
Այս մասին հայտնում է կառավարության կայքը՝ մեջբերելով վարչապետի որոշումը, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև:
«Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի` Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թ.-ի սեպտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին» N 847-Ա որոշման հավելվածում «Հ. Աբրահամյան», «Գ. Խաչատրյան» և «Գ. Կոստանյան» բառերը համապատասխանաբար փոխարինել «Կ. Կարապետյան», «Վ. Արամյան» և «Ա. Դավթյան» բառերով»,- գրված է որոշման մեջ: