Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի`Արա Հ.-ի:

Ինչպես հաղորդում է Դատական տեղեկատվական համակարգը, վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ թիվ X զորամասի 2-րդ գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատար, կոչումով լեյտենանտ, 2012թ. դեկտեմբերի 14-ին, անձնակազմի ներկայությամբ, զինվորական ծառայության պարտականությունները կատարելու` շարքից ուշանալու կապակցությամբ, իր նկատմամբ ստորադրյալ հանդիսացող զինծառայողներ, շարքայիններ Արամ Ն.- և Արմեն Կ.-ի զինվորական գլխարկները պահանջել է հանել և շարքի դիմաց վերջիններիս գլուխները մի քանի անգամ հարվածել է իրար` անպարկեշտ ձևով ստորացնելով նրանց պատիվն ու արժանապատվությունը:

Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:Դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված, իսկ լուսանկարները կարող են չհամընկնել իսկականի հետ:
Իրավաբան.net