Սաակաշվիլին հենց այնպես չէր հայտնվել Ուկրաինայում: Նա Արևմուտքի աչքն էր, ականջները… Նա նրանց էմիսարներից մեկն էր, մայդանի խորհրդատուներից, գունավոր հեղափոխությունների փորձագետներից մեկը, որը վրացական վարդերի հեղափոխության փորձը պետք է փոխանցեր մայդանիստներին: Բնականաբար, նրան պետք է պահեին, փայփայեին և լուրջ պաշտոններ վստահեին, որին էլ մենք ականատես եղանք: Նա վայելում էր և վայելում է Արևմուտքի բարեհաճությունը, վստահությունը, աջակցությունը և ազատ ու անկաշկանդ քննադատում էր աջ ու ձախ, նույնիսկ Պորոշենկոյին:
Նրա վերջին ելույթն այդ ամենի վառ արտահայտությունն էր, և չկարծեք, որ այն համաձայնեցված չէր Արևմուտքի հետ… Անշուշտ համաձայնեցված էր և գուցե նպատակային։ Նա՝ որպես իրենց խոսափող, արտահայտեց դժգոհությունը Ուկրաինայի ներկա իշխանություններից, բարձրաձայնեց կոռուպցիայի, կաշառակերության, ամենաթողության ու թալանի մասին: Այնպես որ Ուկրաինան նոր ցնցումներ կապրի ու նոր մայդանններ կլինեն…
Չի բացառվում նաև, որ Սաակաշվիլին մեծ դերակատարություն ունենա այդ գործընթացներում: Միշիկոն դեռ պետք է Արևմուտքին…
Ռոբերտ Մելքոնյանի ֆեյսբուքյան էջից: