Իսրայելի ռազմական ուժերը պատասխան հարված են հասցրել Սիրիայի ուժերին, որոնք երեկ կրակ էին բացել Իսրայելի կողմից հսկվող Գոլան բարձրունքի ուղղությամբ:
Բանակի լրատվական ծառայության աշխատակիցը Риа Новости գործակալությանը հայտնել է, որ սիրիացիների կողմից կրակահերթի ժամանակ վնասվել է ռազմական ավտոմեքենա: Վիրավորների մասին չի հաղորդվում:
«Անցած գիշեր Իսրայելի պաշտպանության բանակային պահակազորը կրակի է ենթարկվել Գոլանի բարձրունքի կենտրոնական հատվածի ուղղությամբ: Իսրայելի բանակը պատասխանել է կրակոցներին և հաղորդվում է, որ հարձակման կենտրոնի վրա ուղիղ հարձակման մասին»,- նշվել է մամլո ծառայությունը:
Սա երկու շաբաթվա մեջ հինգերորդ հարձակումն է Սիրիայի կողմից Իսրայելի տարածքի վրա: