«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«ՀՀ գործարար որոշ շրջանակներում լուրեր են տարածվել այն մասին, որ շուտով հնարավոր է Հայաստանում իր գործունեությունը սկսի մանրածախ առևտրի ռուսական խոշոր ցանցերից մեկը: Շրջանառվում են «Մագնիտկայի» կամ «Պյատյորոչկայի» անունները:
Թե որն է այս լուրերի սկզբնաղբյուրը և որքանով են դրանք լուրջ՝ առայժմ դժվար է ասել: Տեսականորեն, իհարկե, հնարավոր է, գործնականում, սակայն, կան դրան խոչընդոտող օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ:
Օրինակ, Ռուսաստանի համեմատ մեր շուկայի փոքրությունը, բնակչության ցածր գնողունակությունը օբյեկտիվ խոչընդոտներ են: Իսկ սուբյեկտիվ խոչընդոտներից գլխավորն այն է, որ Հայաստանում մանրածախ առևտրի «արքան» Սերժ Սարգսյանի ամենասիրելի օլիգարխն է` Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ Սամո): Եվ եթե նույնիսկ ռուսական ցանցերից որևէ մեկը իրոք մտադիր լինի գործունեություն ծավալել Հայաստանում, ապա հավասար պայմաններում Ալեքսանյանը շատ արագ տանուլ կտա: Իսկ դա իշխանության համար ամենևին ձեռնտու հեռանկար չէ»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: