ՀՀ ԶՈՒ կապիտան Վարուժան Եղոյանի 5-ամյա որդին էպիլեպսիկ ցնցումներ ունի, գլխուղեղում կիստա կա։ Կապիտանն ահազանգում է՝ որդին Գերմանիայում բուժվելու անհրաժեշտություն ունի, ինչի համար պետք է 13 հազար եվրո։

Եղոյանները հաջողության չեն կարողանում հասնել։ Բազմաթիվ բժիշկների օգնությանն են դիմել, սակայն արդյունավետ բուժում չի իրականացվում։ Պատմում են, որ եղել են նաև բժիշկներ, ովքեր պնդել, են որ երեխան չի բուժվի։

«Խորհուրդ էին տալիս երեխային մանկատուն հանձնել, հանգիստ ապրել, բայց որդիս կարող է ապաքինվել, գլխուղեղի կիստան Գերմանիայում կարող են վիրահատել»,- մանրամասնեց կապիտանը։

Կապիտանն իր աշխատավարձով հազիվ հասցնում է բնակարանի վարձը տալ ու երեխայի թանկարժեք դեղերը գնել։

Վարուժան Եղոյանը պատմեց, որ նամակով դիմել է ՀՀ նախագահին, վարչապետին, նամակները հասցեագրվել են առողջապահության և պաշտպանության նախարարություններ։ Առողջապահության նախարարությունից պատասխանել են, որ գումար չկա, իսկ պաշտպանության նախարարությունը դեռ չի պատասխանել։

Բացի պատկան մարմիների օժանդակությունից, Եղոյաններն ակնկալում են նաև մեր հայրենակիցների օգնությունը. ցանկացած չափի գումար կարող է պիտանի լինել փոքրիկ Գոռի բուժման ծախսերը հոգալու համար։ Բացված հաշվեհամարներ ևս կան, որոնք ներկայացնում ենք ստորև։

ArCa 9051 3502 0016 0644 VARUZHAN YEGHOYAN

AMD 22300007791500 Արցախբանկ, Եղոյան Վարուժան

USD 24100268129401 Եղոյան Լեւոն,

Unibank

EUR 24100268129402 Եղոյան Լևոն, Unibank

ArCa 9051 3502 0016 0644 VARUZHAN YEGHOYAN

AMD 22300007791500 Արցախբանկ, Եղոյան Վարուժան

USD 24100268129401 Եղոյան Լևոն, Unibank

EUR 24100268129402 Եղոյան Լևոն, Unibank

Գոռի հոր՝ Վարուժանի Եղոյանի հեռախոսահամարն է՝ 077-04-80-86:

Մանրամասները՝տեսանյութում։