Շառլ Ազնավուրի աղջիկը` Սեդա Ազնավուրը, իր ֆեյսբուքյան էջում բոլորին տեղեկացրել է, որ իր քույրը` Կատյա Ազնավուրը երբեք կրոնափոխ չի եղել:

«Ցանկանում եմ իմ բոլոր ֆեյսբուքյան ընկերներին հայտարարել, որ մենք` Ազնավուրներս, արմատներով Հայաստանից ենք, հետևաբար քրիստոնյա ենք ծնվել, ավելի ճիշտ` Գրիգորյան ուղղափառ: Չմոռանանք, որ Հայաստանը ճանաչվել է քրիստոնյա առաջին երկիր և մեր նախնիները մահացել են իրենց հավատքի համար և մենք շատ հպարտ ենք կազմել մի ժողովրդի մասը, որ մինչև այս օրը պայքարում է իր արմատները անձեռնմխելի պահելու համար: Հարկավոր չէ անընդմեջ հավատալ նրան, ինչ կարդում ենք ամսագրերում և մենք` Ազնավուրներս, երբեք չենք փոխել մեր կրոնը: Մենք եռանդով պահպանում ենք մեր ժառանգությունը, քանի որ ես կարծում եմ, որ հորս նման մարդը գրել է` «Ավե Մարիա»: Սա ամեն ինչ ասում է: Հաջողություն իմ սիրելի ընկերներ: 

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ Շառլ Ազնավուրի դուստրը` Կատյա Ազնավուրն ամուսնանալով մարոկացու հետ` ի նշան հանդուրժողականության, ընդունել է մուսուլմանություն: