Եվրատեսիլի կազմակերպիչները պաշտոնապես հերքել են այն լուրերը, որի համաձայն երգի մրցույթի եզրփակիչ փուլում Ռուսաստանի ներկայացուցիչ Դինա Գարիբովային տրված ձայները կորել են: «Ամեն ինչ ճիշտ է, խախտումների մասին մենք տեղյակ կլինեինք»,- նշել են մրցույթի կազմակերպիչները: Այս մասին գրում է Haqqin.az-ը:

  Հիշեցնենք, որ շաբաթ օրը Մալմոյում  տեղի ունեցած  Եվրատեսիլի եզրափակիչի փուլում Դինա Գարիբովայի օգտին քվեարկության ցածր քանակը շփոթվածություն էր առաջացրել թե Ադրբեջանում, թե Ռուսաստանում:

Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին և հանրային հեռուստաընկերության նախագահը հայտարարել են դրա անհնարինության մասին: Այս փաստի կապակցությամբ Իլհամ Ալիևը հանձնարարություն է տվել պարզել այդ «տհաճ » դեպքի մանրամասները: