Ինչպես արդեն «Փաստ»-ը գրել էր, պաշտոնանկ արված պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի` քաղաքականություն մտնելու ծրագրերը տապալվեցին, և Վիկտոր Դալլաքյանը կուսակցաշինության հարցում «մենակ ու որբ» մնաց: Խոսակցություններ եղան, թե Սեյրանին հասկացրել են, որ իր դեմ կոմպրոմատներ կան և այլն:
Բայց անցյալ շաբաթավերջին սրընթաց զարգացումներ եղան: «Փաստ»-ի աղբյուրի տվյալներով` Օհանյանի մտերիմ ընկերներից երեքը նախ` հանդիպել են ՀՀ նախագահին` գեներալի հետ հաշտության եզրեր գտնելու ակնկալիքով, այնուհետև` դրական պատասխան ստանալով, հանդիպել են Օհանյանի հետ և համոզել, որ պետք չէ վտանգավոր խաղերի մեջ մտնել: Ինչևէ, նրանց երկար զրույցը գերազանց վերջաբան է ունեցել: Օհանյանն այլևս ընդդիմադիր դիրքերից հանդես չի գա: Որոշվել է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին նա ՀՀԿ–ի ցուցակով կդառնա պատգամավոր` ընդգրկվելով ցուցակի առաջին տասնյակի մեջ:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: