Ամերիկայի առաջին տիկին Միշել Օբաման, ելույթ ունենալով Թենեսսի նահանգի կենտրոն Նեշվիլի բարձրագույն դպրոցի ավարտական երեկոյի ժամանակ, նշել է, որ ժամերով կարող է խոսել Բարաք Օբամայի անհաջողությունների մասին:Այս մասին գրում է Cnsnews-ը:
«Ես ամբողջ մի կեսօր կարող եմ խոսել Օբամայի անհաջողությունների մասին: Նա պարտվեց իր առաջին անգամ Կոնգրեսի ընտրությունների ժամանակ, իսկ այժմ նա կարող է այժմ նա իրեն կոչել իմ ամուսին»,- նշել է Միշել Օբաման Մարթին Լյութեր Քինգի Բարձրագույն դպրոցի շրջանավարտներին` կոչ անելով չի հիասթափվել անհաջողություններից:
Միշել Օբաման ավարտական երեկոյի ժամանակ ասել է, որ առաջին անհաջողությունը շատ ճանաչված մարդկանց հաջողությունների բանալին է եղել և որպես օրինակ բերել է Սթիւբ Ջոբսին:
«Ես որպես օրինակ ներկայացնում եմ Սթիվ Ջոբսին, ով իր կարիերայի սկզբում ազատվել էր Appleկազմակերպությունից, իսկ այժմ նրա Ipad-ները, iPod-ները և iPhon-ները հեղափոխում են ամբողջ աշխարհը»: