«Հրապարակ» թերթը գրում է.
«Պարզվում է՝ մեզանում կան մարդիկ, որոնք ԱՄՆ ընտրությունների նախօրեին ճիշտ են կանխատեսել, որ ապագա նախագահը ոչ թե Հիլարի Քլինթոնն է լինելու, այլ Դոնալդ Թրամփը։ «Թրա՞մփ, թե՞ Քլինթոն» թեմայով գրազ են եկել երկու պատգամավոր՝ Գուրգեն Արսենյանը և Ալեքսանդր Արզումանյանը։
Ազարտային խաղերի սիրահար Արսենյանի հոտառությունն այս անհավանական հաղթանակի պարագայում իրեն չի դավաճանել՝ նա տարել է գրազը, իսկ նախկին արտգործնախարարը Քլինթոնի հաղթանակն է կանխատեսել։ Հիմա, թերևս, Արսենյանն ափսոսում է, որ ընդամենը շամպայնի վրա են գրազ եկել»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: