Կաննի կինոփառատոնի ժամանակ ռուսական տաղավարում տեղի է ունեցել չորս նոր կինոնկար ստեղծելու ծրագրերի ներկայացում, որոնք ստեղծվելու են մի քանի պետությունների մասնակցությամբ:

Նախագիծներից մեկը, որը կոչվում է «Ֆլորիստ» կարող է առաջացնել մեծ սկանդալ: Ֆիլմի պատմությունը գրվել է Ջեֆ Գալուստյանի կողմից, իսկ նկարահանելու է ռուս ռեժիսոր Մարիա Սահակյանը: Կինոյի հիմքում գտնվում է հայ ծաղկավաճառ Վարդանի պատմությունը,որը ապրում է Լեռնային Ղարաբաղում և աճեցնում է մեխակներ: Հայաստանի և Ադրբեջանի միջև ծագած պատերազմը փոխում է 60 ամյա տղամարդու ամբողջ կյանքը: Ավագ որդին մեկնում է պատերազմ և անհետ կորում, իսկ կրտսերը մեկնում է Եվրոպա, որտեղ փորձում է իրականացնել իր երաժշտական տաղանդները: Մի անգամ նրա ծաղկանոց է գալիս վիրավորված զինվոր: Սկզբում Վարդանը նրան ընդունում է որպես հարազատ որդու, սակայն հետագայում պարզվում է, որ վիրավորված զինվորը ադրբեջանցի է: Վարդանը պատանդ է վերցնում նրան, քանի որ հավատում է, որ անպայման ադրբեջանցու ծնողները կգտնեն իրեն և կփոխանակեն իր իսկ որդու հետ:

«Այս հակամարտությունը շարունակվում է արդեն 15 տարի և ամեն րոպե այնտեղ հնարավոր է նորից պատերազմը վերսկսվի: Մենք ցանկանում ենք գրավել միջազգային հանրության ուշադրությունը աշխարհագրական այդ կետի վրա և այսպիսի մարդկային պատմություններին»,- նշել է Մաշա Սահակյանը: