«Այն ինչ երեկ ստիպված եղավ ասել Ռոբերտ Նազարյանը , որ ապրիլի 1-ից թանակացել  է գազը` միանշանակ դա կարելի էր բացատրել ժողովրդին ավելի շուտ »,-այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց  Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Գասպարի Սարգսյանը:  

Արամ Սարգսյանի մոտ հարց է առաջ գալիս, թե ինչո՞ւ է 180 դոլարանոց գազը  Հայսատանում դառնում 380, չնայած այն բանին, որ վերջինս չի ժխտում, որ գազի գինը իսկապես ողջ աշխարահում բարձրանում է:

Խնդիրը, ըստ նրա,  այն է , որ այդքան էժան գնով, Ռուսաստանի դաշնությունը գազ էր  մեզ տալիս, որպեսզի  Հայաստանը դիվեսիկացներ իր տնտեսությանը. «Իսկ ՀՀ տնտեսությունը նման է մի բանի, որը կարող է «պոլի փետի հետևը պաղկվել» և ոչ ոք չի տեսնի այն»,-ավելացրեց Սարգսյանը:

Դրան հակառակ ասուլիսի մյուս բանախոսը կարծում է, որ վիճակը, իսկապես մտահոգիչ է, սակայն Սարգսյսնի կարծիքն այնքան էլ իրականության հետ պապ չունի:

 «Որպես ռազմավարական գործընկեր բացի Բելառուսից ամենաէժան գազը վաճառում է մեզ»-,ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը ավելացնելով.

 «Դուք ասում եք, որ վարչապետն ասում է 67 տոոկոս է թանկանալու, ես ասում եմ, որ ոչ, այդքան չի թանկանալու` սուբսիդավորվելու է»,- ասաց Այվազյանը:

Իսկ Արամ Սարգսյանն անգամ այս «բարի լուրից»  հետո հակադարձեց Այվազյանին, ասելով.

«Եթե դուք անգամ ասում եք,  որ 20 տոկոս է թանկանալու, դա ծանր է լինելու ազգաբնակչության վրա»:

Այվազյանին դուր չեկավ Սարգսյանի մեջբերումը և նա վրդոհված ասաց.

«Այնպես եք ասում, կարծես թե  ես եմ թանկացրել գազի գինը, չօգտվողն էլ ես եմ»: