«Ժամանակ» թերթը գրում է.

«Այլևս կասկածից վեր է, որ 2017թ. ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ ցուցակը գլխավորելու է Սերժ Սարգսյանը։ Խնդիրը սրվել է հատկապես Կարեն Կարապետյանին վարչապետի պաշտոնին նշանակվելուց և նախագահականի վերջին նշանակումների շուրջ քննարկումների ժամանակ։

Կարեն Կարապետյանը Հայաստան է հրավիրվել հստակ երաշխիքով, որ հենց նա պետք է գլխավորի 2017-ի ՀՀԿ նախընտրական ցուցակը և հենց նրան պետք է վստահվի վարչապետի պաշտոնը 2018-ին Սերժ Սարգսյանի՝ նախագահի պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո։ Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցները կասկածի տեղ չեն թողնում, որ նա չի ցանկանում որևէ մեկին զիջել վարչապետի պաշտոնն իր նախագահության ժամկետի լրանալուց հետո, ուստի լավագույնը, որ Կարեն Կարապետյանը կարող է հավակնել, դա արտահերթ կամ 2018-ի ապրիլից հետո Սերժ Սարգսյանի վարչապետական պաշտոնի տեղապահությունն է։ Այս իրավիճակում Կարեն Կարապետյանը կուզի ՀՀԿ անդամակցության դիմում գրի թե ոչ, իրերի դրությունը դրանից չի փոխվի»։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: