Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը «Россия сегодня» լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանում ռուսական նոր ռազմաբազաներ տեղակայելու կարիք չկա. բավական է միայն ռազմական հզորություն հաղորդել եղածին:

Ria.ru-ն մեջբերում է նախագահ Սարգսյանի խոսքերը. «Կարծում եմ՝ դրա կարիքը չկա, քանի որ ռազմաբազան ունի բոլոր հնարավորությունները՝ ներառելու անհրաժեշտ բոլոր տարրերը: Այդ իսկ պատճառով՝ փոքրիկ Հայաստանի համար մի ռազմաբազան բավական է. դրան ուղղակի պետք է ռազմական հզորություն հաղորդել»: