«Ժամանակ» թերթը գրում է.

«Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ չի մասնակցել ՀՀԿ ԳՄ նիստին, սակայն, «Ժամանակ»-ի տեղեկություններով Աբրահամյանը Հայաստանում է։ Մեզ հաջողվեց պարզել, որ Հովիկ Աբրահամյանը որոշել է ռեյտինգային կարգով Արարատում ՀՀԿ-ից առաջադրել որդուն՝ Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանին։ ՀՀԿ-ում այս նախաձեռնությանը դեմ են։

Հովիկ Աբրահամյանին կուսակցությունում հասկացրել են, որ կողմ կլինեն, եթե Արարատից հենց ինքը՝ Արգամիչն առաջադրվի։ ՀՀԿ-ի մեր աղբյուրները վստահ են, որ եթե նրան հաջողվի որդուն բերել ԱԺ, նրա ջանքերը կուղղվեն 2017-ի Երևանի ավագանու ընտրություններում Արգամ Աբրահամյանին Երևանի ավագանու ՀՀԿ ցուցակը գլխավորելու աշխատանքներին»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: