«Ժամանակ» թերթը գրում է.
«Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի առաջիկա ծրագրերը պարզ կդառնան ոչ ավելի շուտ, քան հաջորդ ամսվա վերջում։ Վիկտոր Դալլաքյանին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ շարունակում է հավաստիացնել, որ իր կողմից դեկտեմբերի 20-ին նշանակված կուսակցության համագումարում Սեյրան Օհանյանը ընտրվելու է կուսակցության նախագահ։
Մամուլը գրում է, որ որոշում կա Օհանյանին վստահել հայ-ռուսական միացյալ զորախմբի հրամանատարությունը, սակայն դա դժվար թե իրականություն դառնա, քանի որ նախկին նախարարը կորցրել է վստահությունը Սերժ Սարգսյանի մոտ»։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: