«Փաստ» օրաթերթը գրում է.
«Նախկին կարկառուն ընդդիմադիր, ներկայիս կարկառուն իշխանամետ, Սերժ Ազատիչի հասցեին զոր ու գիշեր դիֆերամբներ ձոնող Արտաշես Մամիկոնիչը` Գեղամյանը, կարծես թե այլևս անհրաժեշտ չէ իշխանություններին և ուղարկվում է «վաստակած հանգստի»:
«Փաստի» տեղեկություններով` արդեն քաղաքական որոշում է կայացվել` Գեղամյանին չընդգրկել առաջիկա խորհրդարանական ընտրությունների ՀՀԿ ցուցակում: Չի բացառվում, որ իշխանության ճառասացին լրիվ դատարկ ձեռքով չթողնեն` մի թեթև զբաղմունք շնորհեն գործադիրում:
Չնայած, եթե դատարկաձեռն էլ մնա` հոգ չէ, Մամիկոնիչը կարողացել է այս ընթացքում որդիներին յուղոտ պաշտոնների կարգել. մեկին` դատախազ, մյուսին` մաքսավոր…»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: