«Կարեն Կարապետյանի հետ բիզնեսից գործադիր տեղափոխված «տեխնոկրատ» նախարարներից որոշների գլխին սև ամպեր են կուտակվել: Այս պահին նախագահականում լուրջ մտահոգություններ կան առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի, գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի ու կապի և տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանի շուրջ:

Լևոն Ալթունյանն, օրինակ՝ պետպատվեր է ապահովում սեփական հիվանդանոցի համար, Վահան Մարտիրոսյանը «Ռոստելեկոմ»-ի համար արտոնյալ պայմաններ է ստեղծում: Իգնատի Առաքելյանի առաջարկած լուծումները երկարաժամկետ և մեծ ներդրումներ են պահանջում, ինչի հնարավորությունը մեր երկիրը չունի: Վարեն Կարապետյանը դեմ է իր մարդկանց դեմ սկսված արշավին:

Նա անցանկալիների իր ցուցակն է ներկայացրել Նախագահականին: Վարչապետը դժգոհ է Արծվիկ Մինասյանի, Արփինե Հովհաննիսյանի և Արտեմ Ասատրյանի աշխատանքից, որոնք ըստ էության պարտադրվել են նրան: Այս պահին բոլոր վեցն էլ պահպանում են իրենց դիրքերը լարված կոմպրոմիսի հաշվին»,–գրում է թերթը։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: