Նախաքննության ընթացքում հարցաքննված վկա, «Հարսնաքար» ռեստորանային համալիրի սեփականատեր Ռուբեն Հայրապետյանն այսօր սեփական նախաձեռնությամբ ներկայացավ դատարան՝ համալիրի տարածքում 2012թ. հունիսի 17-ի բռնարարքի գործով դատական նիստին: Նա պնդեց իր նախաքննական ցուցմունքը, հայտարարեց, որ չի խուսափում դատարան ներկայանալուց ու պատրաստակամություն հայտնեց պատասխանել դատավարության կողմերի հարցերին,-գրում է Փաստինֆոն: