«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Համաշխարհային բանկը կանխատեսում է՝ Հայաստանում այս տարի կարձանագրվի 3.1 տոկոս տնտեսական աճ: Այս մասին նշված է ՀԲ-ի` երեկ հրապարակած «Բևեռացում և պոպուլիզմ» զեկույցում, որը նվիրված է Եվրոպային և Կենտրոնական Ասիային:

Դժվար է ասել` այդ կանխատեսումը արել են ՀԲ-ի փորձագետնե՞րը, թե՞ օգտվել են ՀՀ պաշտոնական կանխատեսումներից: Խնդիրն այն է, որ մեր ԱՎԾ-ի՝ նախօրեին հրապարակած տվյալներով, հոկտեմբերին արձանագրվել է տնտեսական ակտիվության ահռելի` 7.8 տոկոս անկում, ինչը, կարելի է ասել, բացառում է տնտեսական աճ ստանալու հավանականությունը, առավել ևս, որ այդ աճը լինի 3.1 տոկոս:

ՀԲ փորձագետների համոզմամբ, մեր տնտեսության կախվածությունը մետաղների արտահանումից չափազանց մեծ է, տարածքային զարգացումը անհավասարաչափ է, արտաքին պարտքի բեռը մեծ է: ՀԲ-ում գտնում են, որ Հայաստանին շատ անհրաժեշտ են կառուցվածքային բարեփոխումներ»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: