Մոսկվայում 89 տարեկանում կյանքից հեռացել է անվանի հայազգի ավիակոնստրուկտոր Հովհաննես Միկոյանը, որը ՄիԳ-29 կործանիչի ստեղծողներից մեկն է:
Միկոյանն ամբողջ կյանքում աշխատել է հորեղբոր՝ Արտեմ Միկոյանի հիմնած Կոնստրուկտորային բյուրոյում, որտեղ սկզբում եղել է առաջատար ինժեներ, իսկ հետո՝ գլխավոր կոնստրուկտորի տեղակալ:
Հայտնի է, որ 4-րդ սերնդի ՄիԳ-29 կործանիչի նախագծի համար Միկոյանն արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի ու մինչև կյանքի վերջ եղել է Ռուսաստանի «ՄիԳ» ինքնաթիռաշինական կորպորացիայի խորհրդական:
Հովհաննես Միկոյանը 1945 թվականին ավարտել է Դուշանբեի ավիացիոն տեխնիկական ուսումնարանը, 1953 թվականին՝ Մոսկվայի Ն. Ժուկովսկու անվան ռազմաօդային ճարտարագիտական ակադեմիան։