Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Միկոյանների ընտանիքին՝ ակնառու ավիակոնստրուկտոր Իվան Միկոյանի մահվան կապակցությամբ, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։
«Նա օժտված էր զարմանալի աշխատունակությամբ ու արարելու մեծ էներգիայով և մինչև կյանքի վերջին օրերն իր ամբողջ ուժերը ներդրեց ի շահ ավիացիայի զարգացման:
Նրա հեռանալը անփոխարինելի կորուստ է բոլորիս համար: Անկեղծորեն կիսում եմ վիշտը, խորին ցավակցության և զորակցության խոսքեր եմ հղում ռազմական ավիացիայի զարգացման գործում ծանրակշիռ ներդրում ունեցած առաջատար ավիակոնստրուկտորի ընտանիքին, ընկերներին և մտերիմներին:
Իվան Անաստասի Միկոյանի լուսավոր հիշատակը ընդմիշտ կպահպանվի մեր սրտերում»,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում: