Մոսկվայում մայիսի 21-ին տեղի ունեցած Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Սերգեյ Լավրովի և Էլմար Մամեդյարովի հանդիպման ժամանակ ռուսական կողմը այնպես է շեշտը դրել,որպեսզի նվազեցնի Բաքվի անհանգստությունը: Այս մասին Regnum գործակալության հետ հարցազրույցում հայտնել է Կենտրոնական Ասիայի և Արևելագիտության կենտրոնի աշխատանքային խմբի համակարգող Ալեքսանդր Սկակովը` մեկնաբանելով Լավրովի հայտարարությունը «ադրբեջանական տարածքների վերադարձի մասին»: Սկակովի խոսքերով Ադրբեջանում համարում են, որ Ռուսատանի հետ հարաբերությունները խիստ վատթարացել են, որը առաջացնում է պաշտոնական Բաքուի անհանգստությունը:
«Լավրովի հայտարարությունը դիվանագիտություն է, ընդ որում ուղղված լարվածությունը թուլացնելու ուղղությամբ: Ենթադրում ենք, որ Ռուսաստանի ԱԳ նախարարին հաջողվել է հասնել իր առջև դրած նպատակին: Հաջորդ հարցը նրանումն է, թե ինչքան երակարաժամկետ կլինի այդ հայտարարության ազդեցությունը, քանի որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները ընդհանուր առմամբ շարունակում են լարված մնալ»,- նշել է Սկակովը` շեշտելով, որ պետք է գերագնահատել Սերգեյ Լավրովի հայտարարությունը:
Ընդհանուր առմամբ,Սկակովի կարծիքով, Բաքուն վախենում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հնարավոր սրման դեպքում Ռուսաստանը կմիջամտի Հայաստանի օգտին: Ավելին քաղաքագետը այդ տարբերակը համարում է ամենահավանական տարբերակը բոլոր հնարավորիններից: «Մինչ վերջին ժամանակներս Ռուսաստանը երկար ժամանակ գրավել է չեզոք դիրք, սակայն Մոսկվայի և Բաքվի հարաբերությունների լարվածության պարագաում առաջին պլան դուրս է գալիս այն ծրագիրը, որ Ռուսաստանը կմիջամտի իր ռազմավարական դաշնակից և գործընկեր Հայաստանի կողմից»,- նշել է զրուցակիցը:
Անդարադառնալով Լավրովի մեկ այլ հայտարարությանը, որի համաձայն Ղարաբաղի հարցում ստատուս քվոն անընդունելի է` Սկակովը հիշացրել է, որ հակամարտության բոլոր կողմերը և միջնորդները ավելի հակված են այդ դիրքորոշմանը և ավելացրել, որ ստատուս քվոյի վերացումը չպետք է նշանակի իրավիճակի ավելի լարում: