ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը քիչ առաջ ԱԺ-ում իր ելույթի ժամանակ խոսեց այս օրերին ԱԺ-ում հնչած ելույթների մասին:
«Լսեցինք բազմաժանր ելույթներ, քաղաքական շուլուխներ, քննադատություններ, որոնք ոչ մի կապ չունեն իրականության հետ, որոնք լցված են միայն չարությամբ»,-իր խոսքում նշեց Է. Շարմազանովը:
Վերջինս նշեց, որ այսպես է կարգն աշխարհի՝ ընդիմությունը քննադատունմ է, իշխանությունն աշխատում: Շարմազանովը նշեց, որ այս ամբողջ ելույթների մեջ չլսեց մի բան.այլընտրանքային ծրագիր:
«Ես չլսեց այլընտրանքային ծրագիր: Քննադատության հետ միասին պետք է լսենք այլընտրանքային ծրագիր, ու՞ր է, երևի տղերքը մոռացել են, եթե չկա այլընտրանաքային ծրագիր, ուրմեն կներեք, դա գրոշ չարժի»,-իր խոսքում նշեց Շարմազանովը:
ԱԺ փոխնախագահը նշեց, որ այս ամբիոնից վստահությունից խոսում են այն մարդիկ, ովքեր մինչև ժամը մեկը խոսում են մի բանից, մեկից հետո՝ մեկ այլ բանից:
«Բարոյական դասերից եք խոսում, մի հատ նայեք ձեր քաղաքական անցյալին: Տիգրան Սարգսյանի կառավարությունն ունեցել է բազմաթիվ սխալներ, բայց այդ ֆինանսատնտեսական ճգնաժամը կառավարությունն իր հոր տնից չի բերել: Երբ արև է լինում, ասում եք ընդդիմությունն է անում, երբ կարկուտ՝ իշխանությունը: Մենք կարողացել ենք ապահովել տնտեսական աճ, չկրճատել աշխատատեղերը»,-իր խոսքում նշեց Շարմազանովը: