«Եվրատեսիլ 2013»-ը շարունակում է աչքի ընկնել իր սկանդալներով: Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հայտարարություններից հետո եվրոպական միջազգային միջոցառման քվեարկության ժամանակ ձայների ոչ ճիշտ հաշվարկի հետ կապված, նոր սկանդալային բացահայտում է կատարվել: Ռուսաստանի առաջին ալիքը, որը այս տարի Եվրատեսիլում ներկայացրել է Դինա Գարիբովային, հրապարակել է ռուսական ժյուրի կազմը,որը գնահատել է միջոցառման մասնակից պետությունների կատարումները:
Այս տարվա ժյուրիի կազմի մեջ են մտել երգահան Վալդիմիր Մատեցկին, վոկալի դասատու Մարիա Կացը և երգիչներ Դիմա Բիլանը, Յուլիա Սավիչևան և Ֆիլիպ Կիրկորովը: Հենց վերջինի մասնակցությունն էլ շատ հարցեր առաջացրել Եվրատեսիլի փորձագետների մոտ: Բանը նրանումն է, որ եվրատեսիլի երգի մրցույթի նախօրեին Կիրկորովը բացահայտորեն կոչ էր արել քվեարկել Ադրբեջանի մասնակցի օգտին, իսկ Եվրատեսիլի օրենքները արգելում են ինչ որ մի մասնակցի նկատմամբ նախապատվուևթյուն ունենալ:
Այս կապակցությամբ Heat.ru գործակալության հետ զրույցի ժամանակ հայտնել է «Եվրատեսիլ» մրցույթի կազմկոմիտեի ղեկավար Սիյմ Յարմոն.« Ռուսաստանը ունի ժյուրիի իր անդամները, որոնք ոչ մի կերպ պետք է կապ չունենան մասնակցող կատարողների հետ»:
Գործակալությանը հաջողվել է նաև կապ հաստատել Եվրատեսիլի նախկին գործադիր տնօրեն Սվանտե Ստոկսելիուսի հետ: Նրա հետ զրույցի ժամանակ պարզվել է, որ Կիրկորովը առաջին անգամ չէ, որ խախտում է Եվրատեսիլի կանոնները:
Ստոկսելիուսը նշել է, որ Կիրկորովի հետ կապված նման վիճակ ստեղծվել է նաև 2009 թվականին, որտեղ հաղթանակ տարավ Նորվեգիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Ռիբակը, որին բացահայտորեն պաշտպանում էր Կիրկորովը: Նա նշել է, որ երկար խոսակցություն է ունեցել Կիրկորովի հետ, որ մրցույթի ժամանակ ժյուրիի ոչ մի անդամ չպետք է իր նախապատվությունը տա որևէ մասնակցի: Հետագայում նա անգամ ստիպված է եղել ժյուրիի կազմից դուրս բերել Կիրկորովին մրցույթի սկզբից մի քանի օր առաջ: