ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը կարծում է, որ ՀՀ վարչապետի ելույթն ամենաիրական ելույթն էր: Միևնույն ժամանակ նշում է, որ կառավարության ծրագիրն իրականացնելու ճանապարհին մենք կունենանք խնդիրներ:
«Երկրի նախագահը խնդիրը դրել է, որ մենք այս ծրագրիրն առաջիկա հինգ տարիների ընթացքում անպայման կատարելու ենք: Այն թիրախները, որ նշվեց, այդ բոլոր խնդիրների վրա բավականին լուրջ ուշադրություն ենք դարձնելու»,-իր խոսքում նշեց Աշոշտ Աղաբաբյանը:
Դիտարկմանը, թե կառավարությունը կկարողանա՞ իրականացնել իր ներկայացրած ծրագիրը, Աշոտ Աղաբաբյանը պատասխանեց.
«Ես համոզված եմ, որ անպայման կկարողանա լուծել»:
Խոսելով գազի գները բարձրանալու մասին, ԱԺ պատգամավորը նշեց, որ միանշանակ այլ ապրանքների գներ ևս կբարձրանան :
Իսկ հարցին, թե որտեղի՞ց պետությանը 30 տոկոս սուբսիդավորման համար բյուջե:
«Դա տնտեսական գաղտնիք է համարվում»-իր խոսքում նշեց Ա. Աղաբաբյանը:
Լրագրողի այն դիտարկամանը, թե ինչպես պետք է հայը պայքարի մենաշնորհի, կոռուպցիայի դեմ, ԱԺ պատգամավորը պատասխանեց.
«Դրա համար հատուկ հանձնաժողովներ կան, ախր դուք ամեն ինչ ուզում եք Հայաստանում հալած յուղի նման լինի, մենք էլ ենք ուզում, ու սաղ աշխարհով մեկ կա»: