Եվրամիությունը արգելել է ուկրաինական թռչնամսի ներկրումը Խերսոնյան շրջանում բարձր ախտածին թռչնագրիպի (H5) համաճարակի պատճառով: РИА Новости-ի փոխանցամբ` այս մասին հայտնել է Ուկրաինայի Սննդամթերքի սպառման պետական ծառայությունը:
Թռչնագրիպի համաճարակի բռնկումը գրանցվել է Նովոալեքսանդրովկա գյուղում, որը գտնվում է Ղրիմից 20 կմ հեռավորությամբ: Գյուղում կարանատին է հայտարարվել: Նշվում է, որ Նովոալեքսանդրովկայում շուրջ 4500 թռչուն է պահվում:
Ուկրաինայի Սննդամթերքի սպառման պետական ծառայությունից տեղեկացրել են, որ պաշտոնական ծանուցում են ստացել Խերսոնի շրջանից Հոնկոնգ ձվի, ինչպես նաև Եվրամիության ողջ տարածքում թռչնամսի արտահանման արգելքի մասին:
Ինչպես նշվում է, Ուկրաինայում թռչնագրիպի բռնկման դեպքեր վերջին անգամ գրանցվել են 2008-ին: