Հայտնի հայ հեռուստահաղորդավար, շոումեն, «Comedy Club»-ի անդամ Գարիկ Մարտիրոսյանն Instagram-ի իր էջում կատարած գրառման միջոցով հայտնել է, որ խոստացել էր սափրել գլուխը, եթե ԱՊԼ-ի 15-րդ տուրում ՄՅՈւ-ն հաղթի «Տոտենհեմին», իսկ Հայաստանի Ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գոլի հեղինակ դառնա: Ինչպես հայտնի է, Մխիթարյանի միակ գոլի շնորհիվ մանկունիանցիները հաղթանակ տոնեցին տուրի կենտրոնական խաղում.
«Առաջ ՄՅՈւ: Բրավո, Մխիթարյան:
ՀԳ. Խոստացել էի, որ եթե Մխիթարյանը գոլի հեղինակ դառնա և ՄՅՈւ-ն հաղթի, կսափրեմ գլուխս: Սափրել եմ գլուխս, ինչպես և խոտսացել էի»,- գրել է Գարիկ Մարտիրոսյանը և տեղադրել այս լուսանկարը: