Օբաման չի շտապում պատժել Փաուերին Ցեղասպանության ճանաչման համար
Օրեր առաջ գրել էի, որ մենք իրավունք չունենք չօգտագործելու Սամանտա Փաուերի պոտենցիալը, ով ամերիկյան քաղաքական և ակադեմիական շրջանակներում ծանրակշիռ դեր ունի։ Շարունակում եմ պնդել, որ նա Ցեղասպանության փաստի վերաբերյալ մշտապես ունեցել է հստակ դիրքորոշում։ Լինելով ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան, հետևապես ԱՄՆ վարչակազմի մաս՝ նա վերջին 25 տարիների ընթացքում ԱՄՆ ամենաբարձրաստիճան պաշտոնյան է, ով, զբաղեցնելով պաշտոնը, Ցեղասպանությունը կոչել է Ցեղասպանություն։ Ավելին՝ մինչ օրս իր ղեկավարի՝ ԱՄՆ գործող նախագահ Օբամայի և Պետքարտուղար Քերիի կողմից որևէ պատժի չի ենթարկվել՝ Էվանսի օրինակով։
Իհարկե, ինձ համար ավելի ընդունելի կլիներ, եթե նա ճանաչեր Արցախի անկախությունը, բայց այս ճանաչումն ու նրա նկատմամբ պատժի չկիրառումը ևս ունի չափազանց կարևոր նշանակություն։
Իմ կողմից 2015 թվականի ապրիլի 24-ի միջոցառումների ժամանակ արված այս լուսանկարներում Սամանտա Փաուրը Սուրբ Վարդան եկեղեցում մասնակցում է պատարագին և մոմ վառում անմեղ զոհերի հիշատակին։
Սուրեն Սարգսյան