Ֆուտբոլիստի նախկին կինը ներկայումս ապրում է Մադրիդում ու Բուենոս-Այրեսում, ինչը Ագուերոյին այլ երկընտրանք չի թողնում, քան վերադառնալ Իսպանիայի մայրաքաղաք:Արգենտինացին առաջին հերթին տխուր է, քանի որ Անգլիայում գտնվելը նրան թույլ չի տալիս բավարար ժամանակ անցկացնել ամուսնալուծված կնոջից' Ջիանինա Մարադոնայից ունեցած որդու' Բենջամինի հետ:

Անձամբ Ագուերոն, չնայած որ նախկինում հանդես է եկել «Ատլետիկոյի» կազմում, երբեք չի թաքցրել «Արքայական» ակումբի նկատմամբ ունեցած համակրանքը ու դա հիշեցրեց նաև այն ժամանակ, երբ իր թիմը Չեմպիոնների լիգայում պետք է հանդիպեր «Ռեալի» հետ:

-Եթե «Ռեալն» ինձ համար առաջարկ կատարեր, ապա ես արդեն այնտեղ կլինեի,- արգենտինացու խոսքերը մեջբերում է  The Times-ը: