Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի կարողանա մասնակցել ԱՊԼ-ի հերթական տուրի «Վեստ Բրոմվիչի» հետ խաղին:
Այս մասին նախախաղային ասուլիսի ժամանակ հայտնել է մանկունիանցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն:
Հիշեցնենք, որ Մխիթարյանը վնասվածք էր ստացել «Տոտենհեմի» հետ խաղի ժամանակ: Դրանից հետո հայ կիսապաշտպանը բաց է թողել «Կրիստալ Պելասի» հետ հանդիպումը:
Հավելենք, որ «Վեստ Բրոմվիչ» - «ՄՅու» հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 17-ին և կսկսվի Երևանի ժամանակով 21:30-ին: