Երկուշաբթի տեղի ունեցած մամուլի ասուլիսում ժամանակ հայտարարվեց պորտուգալացի մասնագետի հեռացման մասին: Պարզվել է, որ պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյին ակումբից հեռացնելու նախագահ Ֆլորենտինո Պերեսի որոշումը պայմանավորված է եղել ակումբի ֆուտբոլիստների դժգոհություններով: Մարզիչը դարպասապահին թողնում էր պահեստայինների նստարանին' նախապատվությունը տալով Դիեգո Լոպեսին, ինչը, բնականաբար, շատ էր վրդովեցրել Իկերին ու նա նույնիսկ ակումբի ղեկավարության առջև պայման էր դրել' կամ ինքը, կամ մարզիչը:
Մոուրինյոյի աշխատելաոճից դժգոհ էին նաև Կարիմ Բենզեման, Պեպեն, Մեսուտ Օզիլը, Գոնսալո Իգուաինը, Խոսե Կալյեխոնն ու նույնիսկ Անխել դի Մարիան, ով համարվում է պորտուգալացու սիրելի խաղացողներից մեկը: Մոուրինյոյին աջակցել են Մայքլ Էսսիենը, Խաբի Ալոնսոն, Ֆաբիո Կոենտրաուն ու Դիեգո Լոպեսը, իսկ ահա Կրիշտիանու Ռոնալդուն մրցաշրջանի վերջում կարծես վատթարեցրեց հարաբերությունները մարզչի հետ: