Երեխայի ծնվելու ժամը մեծապես ազդում է նրա բնավորության վրա։ Ըստ որոշ կարծիքների՝ այն որոշում է մեր կարողություններն ու անձնային հատկանիշները։
• 00։00-02։00 ընթացքում։ Ձեզ առավել հանգիստ եք զգում իրավիճակներում, որոնցում նախկինում եղել եք։ Միշտ կայունություն և անվտանգություն եք փնտրում, ինչի հետևանքով շատերը կարծում են, թե փակ մարդ եք։ Սիրում եք դաստիարակել մարդկանց և կոչ անել կանոններով ապրել։ Կյանքում ձեր նախընտրությունն ընտանիքն է։
• 02։00-04։00-ի ընթացքում։ Հետաքրքրասեր եք, միշտ նոր բան եք փնտրում։ Իտելեկտուալ եք, հաղորդակցության լավ հմտություններ ունեք, նվիրված ընկեր եք։ Սիրում եք կարդալ և գրել, ճանապարհորդել, նախընտրում եք հանգիստ սպորտաձևեր։
• 04։00-06։00-ի ընթացքում։ Հոգ եք տանում ձեր ապագայի մասին։ Գիտեք, որ պարտականությունները համատեղ կատարելը լավ է, այդ պատճառով էլ սիրում եք օգնել մարդկանց։ Ռոմանտիկ եք, երբեմն՝ նաև կամակոր։
• 06։00-08։00 ընթացքում։ Կարող եք ձեզ լավ զգալ ցանկացած ստեղծագործական մթնոլորտում։ Կարիք եք զգում, որ նկատեն ձեզ, ինքներդ ձեզնից շատ բան եք պահանջում։ Ի ծնե լիդեր եք։
• 08։00-10։00-ի ընթացքում։ Շատ զգացմունքային եք, սիրում եք ժամանակ անցկացնել միայնության պայմաններում, փառք և համաշխարհային ճանաչում չեք որոնում։ Մեդիտացիան օգնում է վերականգնել ձեր ուժերը և հանգիստ զգալ։ Սիրում եք օգնել մարդկանց, նրանց խաղաղություն ու ներդաշնակություն բերել։
• 10։00-12։00-ի ընթացքում։ Շփվող եք, սիրում եք լինել նրանց հետ, ովքեր կիսում են ձեր հետաքրքրությունները։ Դուք գիտեք՝ ինչն է իրականում մոտեցնում մարդկանց։ Միշտ նոր ընկերներ, հրաշալի վայրկյաններ և տպավորություններ եք որոնում։
• 12։00-14։00-ի ընթացքում։ Ամբիցիոզ և պատասխանատու մարդ եք, ով կարող է արդյունավետ լուծել ցանկացած խնդիր։ Կարիք ունեք, որ հիանան ձեզնով։ Հստակ գիտեք, թե ինչ եք ուզում։ Սակայն հարկավոր է ուշադիր լինել. մասնագիտական ձեռքբերումները կարող են վտանգի տակ դնել անձնական կյանքը։
• 14։00-16։00-ի ընթացքում։ Ակտիվ եք և նախաձեռնող։ Չեք սիրում կայունություն և միօրինակություն, ձգտում եք նոր բան իմանալ, պատրաստ եք լայնացնել աշխարհայացքը, մշտապես պատասխաններ փնտրել ամենադժվար փիլիսոփայական հարցերին։
• 16։00-18։00-ի ընթացքում։ Պոզիտիվ և էներգիայով լի մարդ եք, ով ձգտում է բացահայտել աշխարհի գաղտնիքները։ Հաճախ եք վախենում անկեղծանալ ինչ-որ մեկի առաջ և կիսվել սեփական զգացմունքներով։
• 18։00-20։00-ի ընթացքում։ Զգում եք մյուսների կարիքները և կարողանում եք զգալ, թե ինչ են նրանք զգում։ Աշխատում եք խուսափել կոնֆլիկտներից և շատ հարցեր տալուց՝ կյանքն ընդունելով այնպիսին, ինչպիսին կա։
• 20։00-22։00-ի ընթացքում։ Ձեզ հրաշալի զգալու համար ձեզ հարկավոր չէ նույնիսկ գլխավոր դեր։ Օգնել մյուսներին. ահա թե ինչն է կարևոր ձեզ համար։ Սիրում եք օգտակար լինել հասարակությանը։ Պերֆեկցիոնիստ եք և չեք սիրում սխալներ թույլ տալ։
• 22։00-00։00-ի ընթացքում։ Հստակ գիտեք՝ ով եք և ինչ եք ուզում կյանքից։ Փայլում եք երջանկությամբ և կենսական ուժով։ Բարձր եք գնահատում ստեղծագործելը, ձեզ համար կարևոր է լավ համբավը։ Նպատակին հասնելու համար հաճախ եք ձեզ անհարմարություն պատճառում։