Այս մրցաշրջանում Վան Պերսին խփելով է 26 գնդակ ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 2012/2013 մրցաշրջանի լավագույն ռմբարկու և ստացել «Ոսկե խաղակոշիկ» մրցանակը: «Ոսկե խաղակոշիկը» Վան Պերսիին բաժին է հասնում երկրորդ տարին անընդմեջ: Անցած մրցաշրջանում, «Արսենալի» կազմում հոլանդացի ֆուտբոլիստը 30 գոլ էր խփել, ինչը երեքով ավելին էր նրա ներկայիս թիմակցի՝Ուեյն Ռունիի արդյունքից:
Մրցանակից բացի Վան Պերսին ստացել է 30 հազար ֆունտ ստերլինգ գումար՝ բարեգործական նպատակներով ծախսելու համար: