Իրինա Շեյքը հանրության մեջ երևացել է մատանեմատին շքեղ մատանիով: Ամերիկյան ԶԼՄ-ները հայտնում են Շեյքի և նրա ապագա երեխայի հոր՝ Բրեդլի Կուպերի նշանադրության մասին, տեղեկացնում է popcornnews.ru-ն:
30-ամյա մոդելին լուսանկարել են գեղեցկության սրահից դուրս գալիս:
Բացի դրանից՝ հայտնի է դարձել, որ Շեյքը վերջերս ացելել է մատնահարդարման սրահ, որտեղ բացահայտ կերպով ցույց է տվել մատանիով ձեռքը: Մատանին սպիտակ ոսկուց կամ արծաթից է, կենտրոնում խոշոր զմրուխտով՝ շրջապատված ադամանդի մասնիկներով: Զույգի ծանոթները պնդում են, որ հարսանիքն էլ սարերի հետևում չէ: Շատ հնարավոր է, որ սիրահարներն ամուսնանան նախքան առաջնեկի ծնվելը, որը լույս աշխարհ կգա 2017 թ. մայիսի վերջին – հունիսի սկզբին: