Այս գիշեր բավական ցուրտ է եղել Արարատյան դաշտում և Երևանում: Գրանցված ցածր ջերմային ֆոնը գերազանցել է նախկին ռեկորդները: Այս մասին ֆեյսբուքում գրառում է կատարել ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
«Անցած գիշեր Արարատյան դաշտում և Երևանի ցածրադիր գոտում ջերմաստիճանը հասավ -22 աստիճանի, որը -6.4 աստիճանով գերազանցեց 1971 թվականին գրանցված ռեկորդը՝ -15.6 աստիճանը», – նշել է Գ.Սուրենյանը: