Ամերիկյան CNN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտի մամլո ծառայության ղեկավար Ջոն Կիրբին հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի բացառում, որ վերջին երկու օրերին Թուրքիայում, Շվեյցարիայում, Գերմանիայում ու Եմենում ծայրահեղականների իրականացրած հարձակումները կարող են ինչ-որ ձևով կապված լինեն միմյանց հետ։
Կիրբին ակնհայտ է համարել, որ ահաբեկիչների ցանցերը բախվում են լուրջ բարդությունների, գտնվում են սպառնալիքի տակ, ինչը հատկապես վերաբերում է ԴԱԻՇ-ին.
«Նրանք փորձում են կազմակերպել տարբեր տիպի հարձակումներ՝ չծախսելով մեծ ռեսուրսներ, որպեսզի մարդկանց ուշադրությունը գամեն իրենց վրա, նրանց վարակեն իրենց թունավոր գաղափարախոսությամբ։
Եվ ինչպես մենք տեսնում ենք, դա տեղի է ունենում համայն աշխարհում։ Ահաբեկչական սպառնալիքը վերաբերում է բոլորին։ ԱՄՆ-ը պատրաստ է տեղեկություններ փոխանակել դաշնակիցների հետ՝ կանխելու համար նման հարձակումները»։