«ՉԻ» տեղեկություններով` նախօրեին Էջմիածին քաղաքի Կենցաղի տան մոտ, որտեղ Աժ գեներալ պատգամավոր Մանվել Գրիգորյանր սեփական ստրիպտիզ-ակումբ ունի, կրկին մի քա-ղաքացու ավտոմեքենայի անվադողեր են պատռել: Թերթը հիշեցնում է, որ ինքն անդրադարձել էր այն փաստին, որ Մանվելի մարդիկ մայիսի 5-ին էլ պատառոտել էին մեկ այլ քաղաքացու արտասահմանյան ավտոմեքենայի անվադողերը, քանի որ գեներալը ինքն է որոշում, թե ով որտեղ պետք է կանգնեցնի իր մեքենան: «Փաստորեն անցանկալի վարորդների ավտոմեքենաների հետ հաշվեհարդար տեսնելը Էջմիածնում «ավանդույթ» է դարձել, այն տարբերությամբ, որ այս անգամ գեներալ Մանվելը անձամբ է պատռել ավտոմեքենայի անիվները, իսկ 60-ամյա տղամարդու ավտոմեքենան` «Micybishi»-ն մի փոքր ավելի էժանագին է եղել մյուս մեքենայից»,- գրել է «ՉԻ»-ն: