«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` 2 շաբաթ առաջ Վահագնի թաղամասում (մինչ կկառուցվի սեփական առաձնատունը) Սեյրան Օհանյանի վարձակալած բնակարանում տեղի է ունեցել հանդիպում, որին մասնակցել են «Համախմբումից» Վարդան Օսկանյանը, «Ժառանգությունից» Արմեն Մարտիրոսյանը, քանի որ Րաֆֆի Հովհաննիսյանը, ինչպես միշտ, մարդկանց հետ շփվում է SMS-ներով, հիմնականում ԱՄՆ-ից:
Քննարկել են հետագա ծրագրերն ու Սեյրան Օհանյանի շուրջ դաշինք ձևավորելը, որին մաս կկազմի ոչ միայն Վիկտոր Դալլաքյանի կուսակցությունը, ընդ որում, լուրեր կան, որ այդ կուսակցության ակունքներում ՀՀ ԱԱԾ նախկին պետ, այժմ ռուսաստանաբնակ Կառլոս Պետրոսյանն է` Իսպանիայում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցի խնամին:
Օհանյանի շուրջ կհավաքվեն նաև Ամարասի Արթուրի միությունը, որն արդեն հայտարարությամբ է հանդես եկել, ինչպես նաև Սամվել Բաբայանը, որն այս օրերին բանակցում է սպայական-զինվորական շրջանակների և բիզնեսմենների հետ:
Խոսակցություն կա, որ այս կամ այն կարգավիճակով վերադառնալու է նաև ՀՀ 2-րդ նախագահ Ռ․ Քոչարյանը՝ որպես համակարգող:
Ինչ վերաբերում է Ս․ Սարգսյանին, ապա նա հրահանգ է իջեցրել յուրայիններին` առայժմ հակագրոհի չանցնել: Թեև հրաժարականից առաջ Սեյրան Օհանյանին հարց է ուղղել` ի՞նչ միջոցներով է կառուցում Վահագնի թաղամասի դղյակը։ Նա պատասխանել է, որ դրսում ընկեր ունի, ապա մատնացույց է արել այլոց պալատները»: