Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է Մադրիդի «Ռեալի» և կատալոնական «Բարսելոնայի» առաջատարների մասին, նշելով, որ արգենտինացի հարձակվողը մեկ գլուխ բարձր է Ռոնալդուից:
«Ես լիովին համաձայն եմ Լուիս Էնրիկեի հետ: Լեոն լավագույնն է, քանի որ կարողանում է գոլեր խփել և գիտի, թե ինչպես մոտիվացնել թիմակիցներին:
Հարգում եմ բոլոր մեծագույն ֆուտբոլիստներին և Ռոնալդուին, ով ներկա պահին գտնվում է իր կարիերայի բարձրունքում, սակայն Մեսսին լիովին այլ մակարդակի վրա է»,- Գվարդիոլայի խոսքն է մեջբերում Marca.com-ը: