Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ` գործազրկության նպաստի վճարման տևողությունը կկրճատվի` կդառնա 3 ամիս: Այս մասին տեղեկացնում է ««Հայկական ժամանակը»»: Օրենսդրական փոփոխության նախագիծը գտնվում է Արդարադատության նախարարությունում: ՀՀ-ում մոտ 11 հազար գործազուրկ տարեկան ընդհանուրը 4,5 միլիարդ դրամ աջակցություն է ստանում: Փոփոխության արդյունքում այդ խավը կզրկվի 3 մլրդ դրամ օգնությունից: Մանրամասները` թերթի այսօրվա համարում: