«Տու-154» ինքնաթիռում գտնվող Ալեքսանդրովի անվան երգի և պարի ակադեմիական անսամբլի անդամներից 2-ը՝ Ռալինա Գիլմանովան և Միխայիլը պատրաստվում էին մոտ ժամանակներս ամուսնանալ: Այս մասին հայտնում է Life.ru-ն: 22-ամյա Ռալինայի հարազատները պատմել են զինվորական համույթում աշխատելու աղջկա երազանքների մասին: Քույրը նշել է, որ աղջիկը համույթում պարում էր, իսկ նրա սիրեցյալը՝ երգում էր երգչախմբում: Նրանք Մոսկվայում միասին էին ապրում:
Հիշեցնենք, որ Տու-154 օդանավը կործանվել է Սոչիում երեկ առավոտյան: Ինքնաթիռում գտնվել է 91 մարդ, նրանցից 8-ը` անձնակազմի անդամ։ Ուղևորների թվում են եղել 9-ը ռուսաստանցի լրագրող և Ալեքսանդրովի անվան երաժշտական անսամբլի անդամները, որոնք ուղևորվում էին Սիրիայի «Հմեյմիմ» ավիաբազայի տարածքում գտնվող ռուս զինվորների Ամանորը շնորհավորելու նպատակով կազմակերպված միջոցառմանը մասնակցելու:
Հավելենք, որ կործանված ինքնաթիռի ուղևորներից 2-ը հայ էին: