Carrefour-ը Եվրոպայի ամենամեծ առևտրական կազմակերպությունը համաձայնվել է վաճառել իր մնացած Միջին Արևելքի համատեղ ձեռնարկության 25 % մասնաբաժինը տեղական Majid Al Futtaim կազմակերպությանը 530 մլն եվրոյով(682.45 մլն դոլար): Այս մասին գրում է Reuters գործակալությունը` հղում կատարելով MAF-ին:
Majid Al Futtaim հիպերմարկետների ցանցը, որը հիմնադրվել է 1995 թվականին, ունի շուրջ 50 հիպերմարկետներ և 44 սուպերմարկետներ, որոնք գործում են Carrefour անվամբ Միջին Արևելքում, Հյուսիս Աֆրիկայում և Կենտրոնական Ասիայում:
«Majid Al Futtaim կպահպանի և կամրապնդի ռազմավարական գործընկերությունը Carrefour-ի հետ նոր պետություններում և նոր ձևաչափերով»,- նշել է կազմակերպությունը հայտարարության մեջ:
MAF կազմակերպությունը կշարունակի համագործակցությունը մինչ 2025 թվականը` իրավունք ունենալով տարածաշրջանում գործել ֆրանսիական բրենդի անվան ներքո:
Carefour ամենամեծ առևտրական կազմակերպությունը Wal Mart-ից հետո անցյալ տարի վաճառել է ակտիվները 3.60 մլրդ դոլարով, դուրս բերելով իր ցանցերը Հունաստանից, Կոլումբիայից և Ինդոնեզիայից:
CarrefourSA վաճառել է մեկ այլ համատեղ ձեռնարկության բաժնետոմսերի 12 %-ը իր գործընկեր Sabanchi Holding-ին 79 մլն դոլարով:
MAF-ը ցանկանում է ընդարձակել իր գործողությունները և բանակցություններ է վարում գնելու եգիպտական Mansour Group սուպերմարկետների ցանցը: